Մադոննան դարձել է Versace-ի գարուն-ամառ-2015 հավաքածուի դեմքը: 56-ամյա երգչուհին 10 տարի հետո վերադարձել է բրենդի հետ համագործակցությանը:
Նոր ֆոտոսեսիայի համար լուսանկարների հեղինակը հայտնի լուսանկարիչների դուետ է՝ Mert & Marcus:
Առաջին լուսանկարները Մերտ Ալասն ու Մարկուս Պիգոտը տեղադրել են իրենց Instagram-ում:
Versace-ի հետ Մադոննան սկսել է համագործակցել 1995-ին: Այն ժամանակ նրա լուսանկարիչը Սթիվեն Մայզելն էր:














































