Tuesday, 23 06 2026
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը
14:30
Իրանը և ԱՄՆ-ն կապուղի են ստեղծել Հորմուզի նեղուցով անցնող նավերի հետ կապված հնարավոր խնդիրները լուծելու նպատակով
14:20
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
14:10
Թեհրանը և Վաշինգտոնը պատրաստվում են բարձր մակարդակով բանակցությունների հաջորդ փուլին
Փամբակի ուսումնական զորամասում վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել
13:50
ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններն ավարտվել են
Բոլոր ընտրակաշառք բաժանողների կաշին քերթվելու է, ես ձեզ խոստանում եմ․ Ավինյան
13:30
Նավթի գները նվազել են – 22/06/26
Մարդիկ ցույց տվեցին ձեզ ձեր տեղը՝ տալով զրո ձայն․ Գալջյանը՝ ընդդիմադիրներին
13:10
Օմանի արտգործնախարարը և Իրանի խորհրդարանի նախագահը քննարկել են Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան

Ամերիկացին 1 ամիս շարունակ օրական խմել է 10 տարա Cola՝ հանուն փորձի

Լոս Անջելեսի բնակիչ Ջորջ Փրիորը 1 ամիս օրական խմել է 10 տարա Coca-Cola՝ ստուգելու համար, թե դա ինչպես կազդի իր առողջության վրա: Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը: 50-ամյա տղամարդը նշել է, որ նրան հատկապես հետաքրքրում է ըմպելիքում պարունակվող շաքարի հավելյալ չափաբաժնի ազդեցությունն օրգանիզմի վրա:

Փորձի վերջին Փրիորը նշել է, որ իր քաշը 76 կիլոգրամից ավելացել է՝ դառնալով 86 կգ: Տղամարդու զարկերակային ճնշումը 129/77-ից բարձրացել է մինչև 145/96 մմ սնդիկի սյան: Նշվում է, որ այդպիսի ցուցանիշները նորմայից շատ ավելի բարձր են: Դրանց դեպքում լրջորեն մեծանում է սրտի հիվանդությունների և կաթվածի ռիսկը:

Փրիորը պատմել է, որ որոշ ժամանակ անց նրա մոտ ձևավորվել է ըմպելիքի նկատմամբ կայուն հակում: Բացի դրանից՝ տղամարդը սկսել է ցանկություն ունենալ «ինչ-որ քաղցր բան ուտելու», ինչը նախկինում չի նկատել: Միաժամանակ, ամերիկացին նշել է, որ 1 ամսվա ընթացքում սնվել է բացառապես ածխաջրերի ցածր պարունակությամբ ուտեստներով: Նրա սննդակարգում ներառվել են դիետիկ միս, բանջարեղեն և հատապտուղներ:

«Ես դիմեցի այդ փորձին, որպեսզի մարդկանց ստիպեմ մտածել և խոսել այն մասին, թե որքան շաքար են նրանք ուտում և որքան վտանգավոր է դա»,- պատմել է Փրիորը:

100 գրամ Coca-Cola-ն պարունակում է 10.2 գ շաքար: Ընկերությանը բազմիցս քննադատել են իր ըմպելիքների ավելորդ քաղցրության համար: Քննադատության ալիքի ներքո Coca-Cola-ն 2014թ. սկզբին թողարկել է Coca-Cola Life գազավորված ըմպելիք, որում շաքարի պարունակությունը մեկ երրորդով ցածր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում