Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով Ադրբեջանին ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևին:
Հանդիպումը տեղի է ունեցել Բազելում ընթացող ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի շրջանականերում:
Հաղորդվում է, որ Մամեդյարովը նախ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) և Պիեռ Անրեի (Ֆրանսիա), այնուհետև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:










































