Tuesday, 16 06 2026
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները համատեղ հայտարարություն են տարածել ԼՂ վերաբերյալ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը համատեղ հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարավորման վերաբերյալ: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Մենք կարծում ենք, որ գորություն չունի ռազմական լուծում և կողմերին կոչ ենք անում զերծ մնալ բռնությունից, ակտիվորեն աշխատել ամուր կարգավորման հասնելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակներն ափսոսանք են հայտնում՝ կապված 2014թ. հուլիս-օգոստոս ամիսներին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածության սրման կապակցությամբ, որը հանգեցրեց մարդկային զոհերի և կողմերի միջև անվստահության ուժեղացման:

Փաստաթղթում նշվում է, որ կողմերը պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն 1994թ. ձեռք բերված հրադադարի ռեժիմը պահպանելու ուղղությամբ և նպաստավոր պայմաններ ստեղծեն խաղաղ բանակցությունների առաջընթացի համար:

Հայտարարության հեղինակները հիշեցրել են նոյեմբերի 12-ին զորքերի շփման գծում հայկական ուղղաթիռի խոցման դեպքը՝ նշելով, որ այդպիսի ողբերգությունից հնարավոր էր խուսափել:

«Մենք դիմում եմ կողմերին՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել՝ հետագա լարվածությունը կանխելու համար: Մենք նաև կոչ ենք անում կողմերին մարդասիրական խնդիրները լուծել 2010թ. հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահների կողմից ընդունված Աստրախանի հռչակագրի ոգուն համապատասխան: 2014թ. Սոչիում, Նյուփորթում և Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները վերակենդանացրին կողմերի միջև բանակցությունների ամենակարևոր խողովակը: Մենք ողջունում ենք Փարիզում նախագահների որոշումը՝ գալիք տարում ակտիվացնել երկխոսությունը: Ժամանակն է, որպեսզի կողմերը հաղթահարեն տարաձայնությունները, վերականգնեն վստահությունը և կատարեն իրենց պարտականությունները՝ սկսելով բանակցային գործընթաց, որը կարող է հանգեցնել կարգավորման: Ակնկալվում է, որ կողմերը կխոստովանեն, որ համապարփակ կարգավորման հիմք են հանդիսանում այն տարրերը և սկզբունքները, որոնք ընդունվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ընդհանուր հայտարարություններում, հատկապես նրանաք, որոնք քննարկվել են Փարիզում վերջին հանդիպմանը: Համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո պետք է սկսվեն հնարավորինս շուտ»,- ասվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները նախկինի պես պատրաստ են աշխատել հակամարտության կողմերի հետ՝ ամուր կարգավորման հասնելու համար: Հակամարտության կարգավորման հիմնական պատասխանտվությունն ընկած է հայկական ադբեջանական կողների վրա, ասվում է փաստաթղթում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում