Դեռ կես տարի առաջ 250 դոլարով հնարավոր էր գնել չինական արտադրության պլանշետներ, իսկ համեմատաբար որակյալ՝ Nexus 7 պլանշետների արտադրմամբ ASUS-ը որոշել է գնային նոր նշաձող սահմանել:
Թայվանական ընկերությունը ԱՄՆ-ում ներկայացրել է MeMO Pad-ը` 7 դյույմանոց էկրանով, որն արժե ընդամենը 150 դոլար:
MeMO Pad-ը արտաքուստ նման է Google-ի Nexus 7-ին` տեղեկացնում է vesti.ru-ն: Այն միայն 0.7 մմ-ով հաստ է ու 320 գրամով ծանր, ունի 1 մեգապիքսելանոց տեսախցիկ: Սարքը ԱՄՆ-ում վաճառքի կհանվի արդեն ապրիլին:
Սարքն ունի մեկ միջուկանոց պրոցեսոր` 1 գեգահերց հաճախականությամբ, և արտադրված է VIA ընկերության կողմից:
MeMO Pad-ում օգտագործված է սովորական LCD TFT-մատրիցա, իսկ Google-ի բրենդի տակ հանդես եկող պլանշետում՝ IPS մատրիցա:











































