Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է հղել թիմի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հասցեին:
«Դժվար է հիշել ֆուտբոլիստի, ով Պրեմիեր լիգայում հարմարվել է այսքան արագ: Ավելի արագ հնարավոր չէ:
Ալեքսիսն ունի հաղթողի հոգեբանություն: Նա միշտ անհրաժեշտ որոշումներ է կայացնում խաղադաշտում»:
Հիշեցնենք, որ Սանչեսը Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում գրավել է «Սաութհեմփթոն»-ի դարպասը, իսկ «Արսենալ»-ը հաղթել է հաշվի նվազագույն տարբերությամբ:









































