ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի՝ Քինգզ-Բեյ բազայում տեղակայված Wyoming սուզանավի երկրորդ դասի ավագին կասկածում են մերկ կին-սպաներին գաղտնի տեսագրելու համար: Այս մասին հայտնում է Navy Times-ը՝ հղում անելով աղբյուրին: 24-ամյա իրավախախտի անունը չի հայտնվում:
Հաղորդվում է, որ նա ավելի քան 1 տարի մերկ ծառայակիցներին նկարահանել է լոգարանում կամ հանդերձարանում և տարածել այդ տեսանյութերը: Նրա գործողություններից տուժել է առնվազն 3 սպա: Աղբյուրի խոսքով՝ թաքնված տեսախցիկները կարող էին նկարել երկու սեռերի զինվորականներին, սակայն տարածում են ստացել միայն կանանց մասնակցությամբ հոլովակները:
Ներկայումս հետաքննություն է իրականացվում:
Ինչպես հիշեցնում է թերթը, Wyoming-ը ամերիկյան առաջին սուզանավերից մեկն է, որտեղ կանանց ծառայության են թողել 2011 թվականին:









































