Շվեդիայում առաջին անգամ հաջող ծննդաբերություններ են կատարվել մայրերից դուստրերին փոխպատվաստված արգանդների միջոցով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Արգանդի փոխպատվաստումը նոր հնարավորություն է բացում կանանց համար, ովքեր ծնվել են առանց վերարտադրողական կարևոր օրգանի կամ զրկվել են դրանից քաղցկեղի կամ անհաջող ծննդաբերության հետևանքով:
Ծննդաբերությունները կատարվել են Գյոտեբորգում մոտ 1 ամիս առաջ՝ կեսարյան հատման միջոցով:
9 հիվանդներից 2-ի մոտ բժիշկները ստիպված են եղել հեռացնել նոր օրգանը՝ բարդությունների պատճառով:
Արգանդի փոխպատվաստում նախկինում կատարվել է Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում, սակայն միայն Շվեդիայում է վիրահատությանը հաջորդել հաջող ծննդաբերությունը:










































