Friday, 12 06 2026
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ

ԺՀԿ-ն Բագրատյանին, Հայրիկյանին և Հովհաննիսյանին առաջարկում է հանդես գալ միասնական թեկնածուով

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «1999-2000թթ. Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի գլխավորությամբ և նրանց շուրջը համախմբված հետադիմական ու ապազգային ուժերի կողմից հակասահմանադրական ճանապարհով և զենքի ուժով ձևավորված վարչախումբը, շուրջ մեկ ու կես տասնամյակ շարունակ, պահում է զավթած իշխանությունը:

Վարչախումբն, իր գոյության ընթացքում կեղծելով բոլոր մակարդակի ընտրությունները, այն կատարելագործեց այն աստիճան, որ 2012թ.-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրությունները վերածեց մանդատների աճուրդի, որով վերջնականապես հաջողվեց հասարակությանը զրկել ընտրելու իր սահմանադրական իրավունքից և որպես գործոն չեզոքացնել:

2012 թ.-ի մայիսի 19-ին «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, որով իր մտահոգությունը արտահայտեց ստեղծված իրավիճակի մասին և ընդդիմադիր ուժերին, այդ թվում ՀԱԿ-ին, առաջարկեց նոր ուժային կենտրոնի ձևավորման օրակարգ, որը սպասվող նախագահական ընտրություններին կկանխեր ընտրակեղծիքի համակարգի անխափան գործելուն և կվերականգնվեր ՀՀ քաղաքացու ընտրելու իրավունքը:

Ստեղծված իրավիճակում ԺՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ ուրվագծվում է նախագահական ընտրությունների կանխատեսելի արդյունք, այն է՝ առանց մրցակցության ու հետընտրական զարգացումների, հանրապետականների քրեաօլիգարխիկ նոմենկլատուրան հռչակելու է իր նախագահին:

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը տեսականորեն դեռևս իրավիճակի փոփոխության հնարավորություն տեսնում է, եթե առաջադրված թեկնածուներից Հ.Բագրատյանը, Պ.Հայրիկյանը և Ր.Հովհաննիսյանը կարողանան իրավիճակը ճշգրիտ գնահատեն և ընդդիմադիր ընտրազանգվածին համախմբման գործընթաց նախաձեռնել, և դա հնարավոր կլինի, եթե նրանք մեկ ծրագրով ու թիմով հանդես գան և քվեաթերթիկում մնա նրանցից մեկը:

Գործընթացների նման զարգացումների դեպքում «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը վերստին դուրս կգա պայքարի առաջին գիծ և իր հնարավորությունների սահմաններում կանի ամեն ինչ երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում