Ամերիկյան 17 նահանգներից կազմված կոալիցիան որոշել է դատական հայց ներկայացնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի դեմ: Պատճառը միգրացիոն բարեփոխումն է, որը պետության ղեկավարը կյանքի է կոչ առանց Կոնգրեսի աջակցության: Հայցը նախաձեռնել է Տեխաս նահանգը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Կոալիցիայում հիմնականում այն նահանգներն են, որոնք աջակցում են հանրապետականներին: Դրանց շարքում են Ալաբաման, Այդահոն, Միսիսիպին և Յուտան:
Նոյեմբերի 22-ին Օբաման հայտարարել էր հրամանի ստորագրման մասին, որը թույլ կտա խուսափել մոտ 5 մլն անօրինական ներգաղթյալների արտաքսումից:








































