Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Թանկացումների մեջ սպեկուլյացիաներ կան. Մանվել Բադեյան

Մեր հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը:

– Պարոն Բադեյան, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է արժեզրկվում դրամը, և այդ արժեզրկումը մինչև ե՞րբ կշարունակվի:

– Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների արդյունքում դոլարի զանգվածը Հայաստանում նվազել է: Հիմա մեր հայրենակիցները դժվարանում են այդ երկրից տրանսֆերտներ ուղարկել, որովհետև ռուսական ռուբլու կուրսը նույնպես կտրուկ անկում է ապրում: Դոլարային զանգվածը պակասել է, ուստիև այն պետք է թանկանա: Իսկ թե ինչքան դա կշարունակվի, թե Արևմուտքի այդ պատժամիջոցներն ինչ անդրադարձ կունենան ՌԴ-ի վրա, և ինչ միջոցներ կձեռնարկի ՌԴ կառավարությունն ու Կենտրոնական բանկը, շատ դժվար է կանխատեսել: Բայց խնդիրն ավելի խորքային է: Նույնիսկ կառավարության կամ ԿԲ-ի միջամտության պայմաններում որոշիչը տնտեսության վիճակն է: Ցավոք, ՌԴ տնտեսությունը հիմա անկման փուլում է, և հայտնի չէ, թե երբ այդ փուլից դուրս կգա:

– Իսկ վերջին շրջանում Հայատանում տեղի ունեցող այս թանկացումներն օրինաչա՞փ են, թե՞ սպեկուլյատիվ երևույթներ էլ կան:

– Սպեկուլյացիաներ էլ կլինեն անպայման, որովհետև անկայունության պայմաններում միշտ նման բաներ ծնվում են: Այստեղ արդեն մեր իշխանությունների անելիքը կա: Դա տնտեսական մրցակցությունը պաշտպանող պետական հանձնաժողովի վարքագիծն է, որը պետք է որոշակի կարգավորիչ դեր ունենա:  Բայց ամենից առաջ դա կախված է մեր տնտեսության վիճակից, թե մենք որքան դոլարաբեր էքսպորտ կարող ենք արտադրել:

– Իսկ որքա՞ն դոլարաբեր էքսպորտ է այսօր արտադրվում Հայաստանում:

-Այնքան, որքան հիմա արտադրում ենք: Դրա աճի միտումները կան: Ցավոք, տնտեսության մեջ հրաշքներ տեղի չեն ունենում, բայց այսօրվա իրավիճակն ինքնին խթան է հանդիսանում, որ մենք կարողանանք այդպիսի արտադրություններ կամ ծառայություններ կազմակերպել, որ Հայաստան դոլար և եվրո մուտքն ավելացնենք:

– Ձեր կարծիքով, այսօրվա վիճակը հնարավորինս կարգավորելու համար ի՞նչ պետք է անեն իշխանությունները:

– Տնտեսությունը զարգացնեն: Բոլոր հարցերի պատասխանը տալիս է զարգացած տնտեսությունը:

– Զարգացնո՞ւմ են:

– Ցանկացած երկրում ցանկացած ժամանակաշրջանում ցանկացած իշխանության պահվածքը միշտ քննադատելի է, բայց, այնուամենայնիվ, մեր իշխանությունները տնտեսության զարգացման առաջնահերթությունները նախատեսել են, և մենք այդ ուղղությամբ զարգանում ենք:

– Իսկ մեր արտադրության ու արտահանման ծավալը նկատի ունենալով՝ կարո՞ղ ենք ասել, որ դրամն էլի կարժեզրկվի:

– Եթե դոլարային զանգվածը պակասի, իհարկե, կարժեզրկվի: Ավելանալու երկու ձև կա. մեկը տրանսֆերտներն են, որ մենք ստանում էինք Ռուսաստանից, մյուսն էլ արտահանումն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում