Իտալական «Միլան»-ի պաշտպան Ադիլ Ռամին հայտարարել է, որ թիմն այժմ չի հետաքրքրվում առաջնության աղյուսակով, հաղորդում է Tmw-ն:
Հիշեցնենք, որ «Միլան»-ը զբաղեցնում է Իտալիայի առաջնության աղյուսակի 6-րդ հորիզոնականը:
«Հիմա «Միլան»-ն անիմաստ է համարում կարևորություն տալ առաջնության աղյուսակին, քանի որ թիմերի միջև միավորների տարբերությունը մեծ չէ: Պետք է պարզապես անել այնպես, որպեսզի «Միլան»-ը բարձր հորիզոնականներ զբաղեցնի:
Առջևում մենք հանդիպում ունենք «Ջենոա»-ի հետ: Այսօր նրանք հանդիպում են անցկացնելու Իտալիայի Գավաթի շրջանակներում, իսկ դա մեզ համար առավելություն է»,- հայտարարել է Ռամին:








































