60-ականները նորաձևության մեջ հայտնի են ոչ միայն մինի կիսաշրջազգեստներով և А ձևվածքի զգեստներով: Հենց այս շրջանում է տարածում գտել բարձրօձիք բլուզը: Այն նորաձև է մնացել մինչև 80-ականները, սակայն հետո ընդհատակ է անցել:
Երկար ժամանակ բարձրօձիք բլուզները զգեստապահարանի անոճ և սովորական տարրեր են համարվել: Սակայն, ինչպես հայտնի է, նորաձևության մեջ ամեն ինչ վերադառնում է: Բնականաբար, նոր միտումին միանգամից սկսել են հետևել հայտնիները, ովքեր սեփական օրինակի վրա ապացուցել են, որ սովորական սև բարձրօձիք բլուզը կարող է ոչ միայն էլեգանտ, այլև սեքսուալ լինել:
Որպես կանոն, աստղային գեղեցկուհիները նախընտրում են դրանք օգտագործել total-black կերպարներում՝ դրանք լրացնելով աքսեսուարներով, կամ հանդես գալով առանց աքսեսուարների:
1. Անջելինա Ջոլի

2. Կարմեն Էլեկտրա

3. Սիարա

4. Մայլի Սայրուս

5. Քելլի Ռոուլանդ

6. Լի Լեզարք

7. Քայլի Մինոուք

8. Շադե








































