Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Ի՞նչ անել, որ դրսում ուսանած հայ երիտասարդները վերադառնան հայրենիք. Facebook

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր Աշոտ Զալինյանը իր մտահոգությունն է հայտնել, որ դրսում ուսանած հայ երիտասարդները հրաժարվում են վերադառնալ հայրենիք:

Աշոտ Զալինյանը Facebook-ի իր էջում գրել է.

Թեմային անդրադառնալու ցանկությունը վաղուց էր հասունացել, սակայն կյանքի քաղաքական առանձին դրսևորումներ որոշակի անձանց ստիպեցին արտահայտել մտքեր, որոնց կողքից, մեղմ ասած, անտարբեր անցնել այլևս չկարողացա:

Այսօր շատ ենք խոսում, որ շատ շնորհալի հայ երիտասարդներ դրսում ուսում ստանալուց հետո հրաժարվում են վերադառնալ հայրենիք և իրենց գիտելիքները ծառայեցնել ի շահ հայ ժողովրդի: Առաջարկվում են տարբեր մեխանիզմներ նրանց Հայաստան բերելու և ռեսուրսները ճիշտ օգտագործելու համար: Առաջարկվող տարբերակները իհարկե շատ տարբեր են՝ ամենածայրահեղ պարտադրանքից մինչև երկրում անհրաժեշտ մրցակցային պայմանների ստեղծում:

Իհարկե ցանկացած պայմաններում պետք է խրախուսվի նրանց վերադարձը հայրենիք, սակայն դա չի կարող երբեք լինել պարտադրանքի տեսքով, որի կիրառումը ի դեպ միջազգային պրակտիկայում նորություն չէ, այլ միմիայն մեր երկրում նրանց ստացած կրթության համապատասխան մասնագիտական իրացման նպաստավոր պայմանների ստեղծմամբ:

Մեծ խնդիր է իհարկե նաև այն, որ արտասահմանյան կրթություն ստացած հայ երիտասարդները իրենց հայրենիք չվերադառնալը հաճախ արդարացնում են նրանով, որ այստեղ իրենց աշխատանքային շահավետ պայմաններ չեն առաջարկվում, բայց միաժամանակ մոռանում են, որ միայն արտասահմանյան փորձին տիրապետումը, միայն արտասահմանյան կրթություն ստանալը՝ առանց համապատասխան աշխատանքային փորձի և տեղի յուրահատկությունների ըմբռնման չի կարող լինել բավարար պայման տարբեր ենթակառուցվածքներում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար: Ուստի պետք է նաև պատրաստ լինել զոհաբերել սեփական ամբիցիաները երկրին և գիտակցել յուրաքանչյուրիս ներդրած ջանքի անհրաժեշտությունը ընդհանուր գործին՝ այն է հայրենիքի շենացմանը:

Իհարկե, եթե մեր կառավարիչների գործառույթն ընդամենը հասարակության մի փոքր խմբի թեթև հանգիստը կազմակերպելը լիներ՝ մենք էլ մեզ թույլ կտայինք ամերիկյան պանդոկների նման կարեկցանքով լի հորդոր գրառել պատին. «Մի կրակեք դաշնակահարի վրա՝ նա նվագում է որքան կարողանում է»: Մինչդեռ մեր «դաշնակահարների» ոչ պրոֆեսիանալ, ասել է թե՝ յոլա տանող գործունեությունը կարող է ճակատագրեր խեղել:

Իհարկե հասկանալի է նաև, որ միայն հայրենասիրական մղումներից ելնելով դժվար է արտասահմանում կրթված կադրերին հայրենիք վերադարձնել և ակնկալել, որ նրանք հայրենիքում համեստ աշխատավարձով աշխատանքը կգերադասեն դրսի մի քանի հազար դոլարանոցին, ուստի պետք է միտվենք մեր տնտեսության մակարդակի բարձրացմանն ու միաժամանակ փորձենք ձեռքի տակ եղած կադրերին այնպիսի գիտելիքներով օժտել, որ հնարավոր լինի կերտել այն մրցակցային տնտեսությունը, որում ներգրավված լինելը տնտեսապես շահավետ կլինի ցանկացած երկրի բնակչի՝ առաջին հերթին արտասահմանում սովորած մեր երիտասարդների համար:

Այսպիսով մեծապես կարևորում եմ վերապատրաստման կուրսերի անհրաժեշտությունը հատկապես առաջին կարգի կարևորության ոլորտների կադրերի շրջանում, ինչը հնարավորություն կտա ծանոթանալով միջազգային փորձին և համադրելով պրակտիկ գիտելիքները առաջ շարժվել և զգալի հաջողություններ արձանագրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում