Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը վստահ է, որ իր թիմն առաջիկա 3 տարիներին դառնալու է Անգլիայի չեմպիոն:
Ընթացիկ մրցաշրջանում թիմը 13-րդ տուրից հետո վստակել է 20 միավոր ու զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը՝ առաջատար «Չելսի»-ին զիջելով 13 միավորով:
«Առաջիկա 3 տարիներին «Արսենալ»-ն Անգլիայի չեմպիոն կդառնա: Պայմանագրիս ժամկետի ավարտին հենց այդքան ժամանակ է մնում: Վատ սկսեցինք այս մրցաշրջանը, բայց թիմն ամբողջական կազմով չէր: Աշխարհի առաջնությունից հետո դա նորմալ մեկնարկ էր:
Ունենք ամեն ինչ, ինչ պահանջվում է Չեմպիոնների լիգայում հաղթանակի համար: Պետք է խելահեղ պայքար մղել յուրաքանչյուր խաղում, որպեսզի ապացուցել, որ հնարավոր է հաջողության հասնել»,- Վենգերի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:








































