«Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ես այդ համաձայնագրի համոզված կողմնակից եմ»,- մոտենալով հավաքվածներին՝ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նա նշեց, որ իր ընտրողներին դեռ նախքան խորհրդարանական ընտրությունները ԵՏՄ-ին անդամակցության խոստում էր տվել:
«Իմ եզրակացության և համոզմունքի հիմքում բացարձակապես տնտեսական շահ չկա: Այսինքն՝ իմ համոզմունքի հիմքում ընկած է հայ ժողովրդի անվտանգ կենսագործունեության երաշխիքը»,- ասաց պատգամավորը՝ պատասխանելով այն հարցին, թե իր համոզմունքի հիմքում տնտեսական շահը չէ՞ արդյոք:







































