Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գտնվող Siding Spring աստղադիտարանի մասնաշենքերից մեկը տուժել է երկրում բռնկված անտառային հրդեհների հետևանքով:
Աստղադիտարանի ամբողջ անձնակազմը և մոտ 100 տեղաբնակներ տարհանվել են:
Բարեբախտաբար, աստղադիտարանի սարքավորումներն ու գույքը չեն վնասվել` գրում է Rosbalt-ը՝ վկայակոչելով համացանցային մամուլը:
60-ից ավելի հրշեջների՝ կրակը հանգցնելու աշխատանքը դժվարացել է ուժգին չոր քամու պատճառով:
Հրդեհը ոչնչացրել է 40 հազար հեկտար անտառային տարածություն:







































