ԱՄՆ-ում ավելի քան 20 կին հայտարարել են հայտնի ամերիկացի կատակերգու Բիլ Կոսբիի կողմից սեքսուալ ոտնձգությունների մասին: Այս մասին փոխանցում է KTLA հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ նրանցից մեկը՝ Ջուդի Հուտը, երեքշաբթի հայց է ներկայացրել Լոս Անջելեսի դատարան՝ 77-ամյա դերասանին մեղադրելով ոտնձգությունների մեջ, որոնք իբր տեղի են ունեցել 1974 թվականին: Այդ ժամանակ Հուտը եղել է 15 տարեկան: Նրա խոսքով՝ հայտնի կատակերգուն իրեն հրավիրել է բար, խմեցրել, որից հետո անցել սեքսուալ բնույթի գործողությունների: Հուտը նշել է, որ միջադեպը նրան հասցրել է ծանր հոգեբանական տրավմա և մի շարք վախերի պատճառ դարձել:
Կոսբիի փաստաբանը հերքում է կատակերգուի հասցեին հնչեցված մեղադրանքները:








































