Սուդանի Դարֆուր նահանգում առևանգել են երեք չինացի բանվորի, մի ինժեներ համարվում է անհայտ կորած։ Այս մասին հաղորդում է չինական «Սինհուա» գործակալությունը։
Բանվորներին առևանգել են շաբաթ օրը՝ Հյուսիսային Դարֆուր նահանգում՝ ճանապարհաշինության համար շինանյութեր բերելու ժամանակ։
Վերջին տարիներին այդ նույն շրջանում արձանագրվել են հանցավոր խմբավորումների կողմից արտասահմանցիների առևանգման այլ դեպքեր ևս։








































