ԱՄՆ-ում պարաշյուտային սպորտի մարզիչը փրկել է իր սանի կյանքը: Նրա անփորձ աշակերտը թռել է ինքնաթիռից, սակայն մի քանի վայրկյան անց խուճապի է մատնվել, քանի որ չի կարողացել գտնել պարաշյուտի օղակը։ «Նա սկսել է մարզիչին նշաններով հասկացնել կատարվածի մասին»,- հայտնում է Россия 24 հեռուստաալիքը:
Մարզիչն օգնության է շտապել և ինքն է քաշել օղակը: Մասնագետների կարծիքով՝ սկսնակը դեռ չի սովորել թռիչքի ժամանակ հանգստություն պահպանել:











































