ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները հավանության են արժանացրել 2015-ին բարձր պատրաստականության միջանկյալ խմբի ստեղծումը: Դրա մեջ կմտնեն Գերմանիան, Նիդեռլանդները և Նորվեգիան: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին:
«Որոշումներից մեկն է բարձր պատրաստականությամբ միջանկյալ ուժերի ստեղծումը, ինչը կուժեղացնի մեր ուժերի պատրաստականությունը»,- ասել է Սթոլթենբերգը:
Նրա խոսքերով` միջանկյալ ուժերը կստեղծվեն հաջորդ տարվա սկզբին և պատրաստ կլինեն «շրջանառության» մի քանի օրվա ընթացքում:











































