Google-ը պատրաստվում է Սուրբ Ծնունդին: Ընկերությունը թարմացրել է Android-ի համար Santa Tracker հավելվածը: Թարմացվել է նաև նախագծի կայքը: Այդ ծառայությունների միջոցով երեխաները կարող են տեսնել Ձմեռ պապի գալը:
Նշենք, որ աշխարհի շատ երկրներում Սուրբ Ծնունդը նշվում է դեկտեմբերի 24-ին, ուստի Google Santa Tracker-ը Ձմեռ պապին «հետևում է» իրական ժամանակով:









































