Tuesday, 30 04 2024
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է . Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին

Ի՞նչ է կատարվում «գողական աշխարհում», ի՞նչ արեց Վանոն Հայաստանի համար, ինչո՞ւ Armenian power-ը բռնվեց…

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է շուրջ 27 գրքի հեղինակ, ուսումնասիրող, քրեագետ Սերգեյ Գալոյանը:


Պարոն Գալոյան, օրեր առաջ ռուսական Росбалт լրատվամիջոցը հրապարակեց մի վերլուծություն այն մասին, որ քրեական աշխարհը հարաբերական լռությունից հետո կրկին սկսել է պատերազմի պատրաստվել. այս անգամ ծրագրում են կռվի բռնվել Ասլան Ուսոյանի կլանը, ինչպես նաև Ռովշան Ջանիևի ու Ջեմո Միքելաձեի գլխավորած միացյալ ընդդիմության կլանը: 2013 թ. «գողական» աշխարհում արյունալի պատերազմ սպասվո՞ւմ է:

-2013թ. կրիմինալ աշխարհում պատերազմ չի սպասվում, որովհետև պատերազմը սկսվել է 6-8 տարի առաջ: Սկսվել է այն ժամանակ, երբ սկսվեց աշխարհի խոշորագույն կրիմինալ աշխարհներից մեկի՝ ռուսական աշխարհի վերաձևավորումը, երբ հիմնական գործող անձը դարձավ Վյաչեսլավ (Յապոնչիկ) Իվանկովը: Պատերազմը սկսվել էր երկու հիմնական՝ ռուսական և վրացական (կովկասյան) թևերի միջև: Պատերազմի հիմնական իրադարձություններն արդեն խաղացվել են: Նպատակը երկու թևերի ազդեցության ոլորտների վերաձևավորումն էր, վերակազմավորումը ինչպես բոլոր իշխանություններում, այնպես էլ կրիմինալ աշխարհում: Լուրջ խմորումներ սկսվեցին 2008թ. մայիսի 2-ին գողական Կրասնոդարի երկրամասում գումարված «գողական գագաթնաժողովից» հետո: Այդ ժամանակ լուրջ հակադրություններ ի հայտ եկան: Ռուսական կողմը՝ Իվանկովի գլխավորությամբ, Ուսոյանի (Դեդ Հասանի) աջակցությամբ, ուզում էր իշխանություն գրավել, իսկ վրացական կողմը՝ Ջաբա Իոսելիանիի և Տարիել (Տարո) Օնիանիի գլխավորությամբ, ցանկանում էր իր կողմը գրավել իշխանությունը: Սակայն Ջաբա Իոսելիանին մահացավ 2003թ., որից հետո վրացական թևը ղեկավարում է Տարոն, որը բավականին բարդ իրավիճակում է, քանի որ հետախուզվում է իսպանական իշխանությունների կողմից, վրացական իշխանությունները նրա հետ գործարքի մեջ չեն մտնում: 2009 թ. հունիսի 13-ին Տարիել Օնիանիին ձերբակալում են 218 հազար դոլար շորթելու փորձ անելու համար: Նա այսօր բանտում է, բայց դա որևէ նշանակություն չունի, նա փակված վիճակում էլ ղեկավարում է:

Ռուսական թևի առաջնորդ Իվանկովի դիրքերը խարխլվեցին այն ժամանակ, երբ նրան սկսեցին չսիրել նաև իր կողմնակիցները, սկսեցին կասկածել: Գալիս էր սերունդների հերթափոխություն, և որոշ մարդիկ նրա շրջապատից ցանկանում էին ազդեցության ավելի մեծ ոլորտների հասնել, ավելի մեծ ֆինանսական պատառներ ստանալ: Քանի որ Իվանկովը շատ խելոք է, զգաց, որ ժամանակն է ընդհատակ անցնելու: Հենց սա առիթ դարձավ, որ նրա նկատմամբ մահափորձ կատարվի 2009 թ. հուլիսի 28-ին, և հոկտեմբերի 12-ին կատարվեց նրա շքեղ թաղումը լրատվամիջոցների համար՝ բեմականացում հավատացողների և չհավատացողների համար: Այդ շքեղ թաղման արարողության տեսանյութերը նայելով՝ ցանկացած ուշադիր մարդ կզգա, որ մարդ չեն թաղում, կատարվում է դագաղի հուղարկավորություն: Զարմանալի էր նաև, որ Իվանկովի մտերիմը՝ Դեդ Հասանը, ներկա չէր նրա թաղման արարողությանը: Ավելին՝ միայն մեկ ծաղկեպսակ էր ուղարկել: Քանի որ Յապոնչիկը դեռ գոյություն ունի, առաջին ջութակը նա է, թեև Դեդ Հասանը հեղինակություն է և կանգնած է Օնիանիի դեմ պայքարի առաջին գծում:

-Դուք համոզվա՞ծ եք, որ Յապոնչիկը ողջ է: Ամեն դեպքում, ռուսական կրիմինալ կայսրության ղեկը ազգությամբ եզդի Ասլան Ուսոյանի ձեռքում է: Հնարավոր համարո՞ւմ եք, որ որոշում կայացվի գահընկեց անել Դեդ Հասանին և, այսպես ասած, ռուսականացնել այդ աշխարհը: Իրադարձությունների նման զարգացումների դեպքում ի՞նչ ազդեցություն կունենան դրանք Հայաստանում:

-Ամեն ինչ հնարավոր է, որովհետև, եթե Դեդ Հասանին հզորությանը, գիտելիքներին համապատասխան մեկը, փոխարինող գտնվի, Հասանը դուրս կգա առաջին գծից: Հասանի կապը Հայաստանի հետ հետևյալն էր. ծնողները ծնվել են Ապարանի շրջանում, հետո փոխադրվել են Թբիլիսի, այնտեղ էլ ծնվել է Դեդը: Հայերի հետ նրա մյուս կապն այն է եղել, որ նա և Սվո Ռաֆը ամուսնացած էին հորեղբոր աղջիկների, քույրերի հետ: Դեդ Հասանը և Սվո Ռաֆը շատ մոտ էին: Հասանը միշտ գալիս է այստեղ Սվո Ռաֆի գերեզմանին:

Այսօր Հայաստանն այս իմաստով երկրորդական դեր կատարող է, որովհետև մեր ամենահիմնական խոշոր ֆիգուրը Սվո Ռաֆն էր, ով հիմա չկա, Ալիկ Մինալյանը (Սոչինսկի) ևս չկա:

Ծագումով հայ քանի՞ հեղինակավոր «օրենքով» գող կա այսօր:

-Երկու-երեքը կան նոր սերնդից, որոնք կարող են դեր խաղալ. նոր ժամանակներ են գալիս, նոր գործընթացներ են տեղի ունենում այդ աշխարհի առջև, այսինքն՝ թալանելու և՛ ձևերն են փոխվում, և՛ նյութերը: Նրանք կգան, և կիմանանք, քանի որ Դեդ Հասանի մոտիկներն են՝ ռուսական թևից:

Սվո Ռաֆից հետո կարծես հայերը դուրս մղվեցին կրիմինալ աշխարհի մեծ կայսրությունից, և առաջ եկան վրացիները, չեչեններն ու ադրբեջանցիները այն դեպքում, երբ ժամանակին հայերն ու վրացիներն այս իմաստով հավասար դիրքերով էին շարժվում այս աշխարհում: Ի՞նչ պատճառով ամայացում տեղի ունեցավ այս դաշտում:

-Ժամանակին Վանո Սիրադեղյանը այս երկրի համար արեց առավելագույնը: Նա արեց այնպիսի մի բան, ինչ ժամանակին արեց Դուչեն Իտալիայում, և ինչ որ արեց Վանոյից հետո Սաակաշվիլին Վրաստանում: Վանոն մաքրեց Հայաստանը տականքներից, որովհետև հայկական կրիմինալ աշխարհում շատ տականքներ կային: Սակայն հայկական գողական աշխարհի մեջքը դեռևս չի կոտրվել: Ես շատ ուշադիր եմ կարդում մամուլը՝ «Հայկական ուժ»-ի գործը շարունակվում է, նշանակում է, որ այդ հզոր երկրի համար դա հզոր ուժ է: Բայց Սվո Ռաֆի գիտելիքների, հզորության տեր մարդ դեռևս ասպարեզում իրեն ցույց չի տվել: 1999 թվականին, երբ ես գիրք հրատարակեցի, հաշվառված էր 156 «օրենքով» գող ամբողջ ԽՍՀՄ տարածում, տասը տարի հետո այդ ցուցակը հասավ 1000 մարդու, բայց այդպես չի լինում: Այս ցուցանիշը հիմնականում ավելացավ վրացիների շնորհիվ, նրանք սկսեցին գումար տալով առնել այս կոչումը: Այսինքն՝ կրիմինալ աշխարհը դուրս էր գալիս իր նախկին սկզբունքներից:

Անկախության տարիներին կրիմինալ աշխարհի վերաձևումն էր նաև այն, որ մեր կրիմինալ աշխարհն ու օլիգարխիան համարյա խառնվեցին իրար, իսկ դա սարսափելի է: Սրա վատն այն է, որ ամեն ինչ խառնվում է իրար: Օլիգարխները ոչ մի օրենքի չեն ենթարկվում: Եթե գողականների օրենքներին ենթարկվեին, ֆիզիկապես ոչնչացված կլինեին, որովհետև գողական աշխարհում կան «չի կարելի»-ներ: Հայաստանում օլիգարխներն ավելի մեծ անուն ունեն, քան գողերը, բայց ոչ հեղինակություն:

Հնարավո՞ր է օլիգարխ-«օրենքով» գող հասկացությունները Հայաստանում հստակեցվեն:

-Հայ «օրենքով» գողերն անհանգստացնում են դրա համար, կրիմինալ աշխարհը կսկսի կամաց-կամաց մաքրվել նախ ներսից, հետո օլիգարխիան ստիպված կլինի ենթարկվել գողական աշխարհի օրենքներին: Ուշադիր կարդացեք թերթերը և կզգաք դա: Շատ են լինում միամիտ ինֆորմացիաներ, որ որևէ երկրում նրանցից մեկի գործերը չեն հաջողվել, հանկարծ Հայատսնաում շատ ճանաչված մարդու գործերը չեն հաջողվում ԱՄՆ-ում: Ինչո՞ւ է այդպես լինում: Ինչո՞ւ Armenian power-ը բռնվեց, և ԱՄՆ-ում այդքան մեծ գործ սարքվեց:

Պարո՛ն Գալոյան, ինչո՞ւ կրիմինալ բարքերը տեղափոխվեցին հայկական բանակ:

-Պարզապես, կրիմինալ աշխարհը մարդկանց հետաքրքրում է, սկսում են հետաքրքրությունից, հետաքրքրությունը գալիս է ամեն ոլորտ է մտնում, դժբախտաբար, այս աշխարհը մտավ նաև բանակ: Եթե ժամանակին ճիշտ քննություններ իրականացվեին սպանությունների քննություններ, ամեն ինչ ճիշտ կլիներ:

Ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ գրքեր ունեք՝ պատրաստ հրապարակման:

-Արդեն պատրաստ ունեմ 9 գիրք, գրելու ընթացքում է ևս 6 գիրք: Ցանկացած տպարանատեր, հրատարակիչ, եթե ցանկանա, կարող է այսօր հրատարակել: Պատրաստ է նաև «Մարդկության քրեական քրոնիկոն» գիրքը, որը հետաքրքիր փաստեր է ներառում աշխարհի տարբեր ոլորտներում իրականացված հանցագործություններից: Մնացյալը նաև կենսագրականներ են՝ Փարաջանովի, ամերիկաբնակ հայտնի փաստաբանի, Մհեր Մկրտչյանի և այլոց մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում