Անգլիայի առաջնության 22-րդ տուրում կայացավ հերթական գերհետաքրքիր հանդիպումը: Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում հանդիպել էին «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:
Հանդիպման հենց մեկնարկին Լորան Կոսյելնին սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները ու հեռացվեց խաղադաշտից: 11 մետրանոցը, սակայն, գոլի չբերեց շնորհիվ Վոյցեխ Շեսնիի հիանալի սեյվի:
Սակայն թվային առավելություն ստացած «Սիթի»-ն կարողացավ երկու անգամ գրավել «կանոնիրների» դարպասը:
Խաղի 75-րդ րոպեին մրցավար Մայք Դինը հերթական անգամ գրպանից հանեց կարմիր քարտը՝ այս անգամ դաշտից հեռացնելով «Սիթի»-ի պաշտպան Կոմպանիին:
«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2
Գոլերը՝ Միլներ, Ջեկո (21’, 32’)
Հեռացումներ՝ Կոսյելնի, 10՛ – Կոմպանի, 75՛
Չիրացված 11 մետրանոց՝ Ջեկո, 11՛
а0-2с by Futbol2101






































