Լացող ցուցարարի ու ոստիկանի գրկախառնության լուսանկարը պայթեցրել է սոցցանցերը: Նեկայումս այն հրապարակել են Facebook-ի ավելի քան 400 հազար օգտատերեր՝ գրում է The Independent-ը: 12 տարեկան Դևոնթ Հարթը մասնակցում էր Օրեգոն նահանգի Փորթլենդ քաղաքում ցույցին՝ ընդդեմ Ֆերգյուսոնում ցուցարարի սպանած ոստիկանի արդարացման դատավճռի:
Ցույցի ժամանակ Հարթը ձեռքում պահել էր ցուցանակ՝ «Անվճար գրկախառնություն» գրությամբ: Անկախ լուսանկարիչ Ջոնի Նգուենի արած լուսանկարում երևում է, թե ինչպես է Փորթլենդի ոստիկանության սերժանտ Բրեթ Բարնումը գրկել տղային, որը չի կարողացել զսպել արցունքները:
Դևոնթը Հարթի և նրա կնոջ՝ Սառայի որդեգրած 6 երեխաներից մեկն է:






































