G’Day USA Los Angeles Black Tie Gala հանդիսավոր երեկույթին, որը անցած գիշեր տեղի է ունեցել Լոս Անջելեսում, մասնակցել են Նիկոլ Քիդմանը՝ ամուսնու՝ Քիթ Ուրբանի հետ, Հյու Ջեքմանը, Նաոմի Ուոթսը, Էլ Մակֆերսոնը և այլ ավստրալիացի հանրահայտ աստղեր (իսկ որտե՞ղ է Միրանդա Քերը):
Արարողությունը նվիրված է եղել ամերիկյան շուկայում ավստրալիական ապրանքների ներկայացմանը, ինչպես նաև՝ մշակույթի տարածմանը: Այսպիսի «դեմքերով» Ավստրալիան անհանգստանալու առիթ չունի. շատ արժանի և գեղեցիկ մարդիկ են հավաքվել կարմիր գորգի վրա:








































