Արևոտ Սիցիլիայում ապրում են ամենակենսախինդ մարդիկ: Դրա ապացույցը Dolce&Gabbana-ի նոր գովազդային արշավն է, որի հերոսներն են դարձել Մոնիկա Բելուչին և Բյանկա Բալթին:
Նկարահանումներից բացի, որոնց պատասխանատվությունը դրված է դիզայներներ Դոմենկո Դոլչեի և Ստեֆանո Գաբանոյի վրա, դերասանուհիները գովերգել են ընտանեկան արժեքները. իտալական մեծ ընտանիքը ժամանակ է անցկացնում ծովափին՝ վայելելով արևոտ օրը և միմյանց ներկայությունը:
Հիշեցնենք, որ նոր հավաքածուի թեման միջնադարյան ասպետների ռազմավարներն են՝ համեմունքներ, մետաքս, գոբելեններ, էկզոտիկ հագուստներ և սևամորթ ստրուկներ:
Մասնագետների կարծիքով՝ չնայած քննադատություններին, այս հավաքածուն նախկինների պես հաջողություն կունենա։











































