«Լիվերպուլ»-ի ավագ Սթիվեն Ջերարդը մտածում է մարզական կարիերայի ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է Sportsmole-ը:
Ակումբը ֆուտբոլիստին նոր պայմանագիր է առաջարկել, բայց Ջերարդը չի շտապում տալ համաձայնությունը: Գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ. հուլիսի 1-ին:
Ջերարդի ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Սիթի»-ն ու MLS-ի մի քանի ակումբներ:








































