Ղազախսատանի Սեմե քաղաքում անցած հանգստյան օրերին անցկացվեց այս երկրի անվանի մասնագետներից մեկի, Ղազախստանի վաստակավոր մարզիչ Բոլատ Տուրլիխանովի հունահեռոմեական ոճի ըմբշամարտի 20-րդ միջազգային հուշամրցաշարն, որին մասնակցեցին 10 երկրի՝ Ռուսաստան, Ուկրաինայի, Լիտվայի, Հարավային Կորեայի , Բելառուսի Ղրղզստանի, Ուզբեկստանի, Հունգարիայի, Հայաստանի և Ղազախսատանի ուժեղագույն ըմբիշներ:
Մրցանակներ ու դրամական խոշոր պարգևներ խաղարկվեցին օլիմպիական 6 քաշային կարգերում:
Ստուգատեսում փայլուն հանդես եկավ 85 կգ քաշային կարգում ելույթ ունեցած հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 2011թ և 2013 թ Եվրոպայի առաջնություննների բրոնզե մեդալակիր, 27-ամյա Արթուր Շահինյանը:
Փորձառու հայ ըմբիշը պարտության մատնելով իր բոլոր մրցակիցներին, եզրափակչում էլ Ղրղզստանի պատվիրակ Ազատ Բեյսեբեկովին՝ նվաճեց 85 կգ քաշային կարգի գլխավոր մրցանակը:
Մյուս 5 քաշային կարգերում հաղթողներ դարձան ռուսաստանցիներ Մինգիյան Սեմյոնովը (59 կգ) և Նիկիտա Մելնիկովը (98 կգ), ղազախստանցիներ Այբեկ Եսենխանովը (66 կգ) և Նուրմախան Տինալիևը (130 կգ)ի, նչպես նաև Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Հու Վոն (75 կգ):
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն








































