Հարավկորեական մասնագետները, ուշադիր զննելով ԿԺԴՀ-ի տեսագրությունները, Հյուսիսային Կորեայի առաջնորդի շրջապատում երկու երիտասարդ կանանց են հայտնաբերել, ովքեր, ամենայն հավանականությամբ, նրա թիկապահներն են: Խոսքը «Մորանբոն» խմբի ամանորյա ելույթի տեսանյութի մասին է, որտեղ ներկա է գտնվել ԿԺԴՀ առաջնորդը՝ տիկնոջ հետ միասին:
Փորձագետների ուշադրությունը գրավել են նախագահի երկու կողմերում կանգնած երկու գրեթե միանման հագնված երիտասարդ կանայք: Նրանք սև կոստյումներով և սպիտակ վերնաշապիկներով են եղել:
Հյուսիսային Կորեան լավ ճանաչողներին զարմացրել է այն, որ կանանց կոստյումները կոճկված չեն եղել, քան որ ոչ ոք (և դա առաջին հերթին կանանց է վերաբերում) առաջնորդի ներկայությամբ իրավունք չունի մինչև վերջին կոճակը չկոճկել: Ամենայն հավանականությամբ, այդ կանայք թիկնապահներ են եղել:
Տեսանյութում երևում է, որ նրանք ուշադիր զննում են շրջապատը և հատկապես «լարվում» են, երբ ինչ-որ մեկը մոտենում է առաջնորդին կամ նրա տիկնոջը: Այս մասին տեղեկացրել է հարավկորեական մամուլը։
Ստացվում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը կին-թիկնապահներ էլ ունի: Չի բացառվում նաև, որ նրանք հսկում են առաջին տիկնոջը՝ Լի Սոլ Չժուին: Սակայն տեսանյութից դժվար է կռահել, թե ամուսիններից որ մեկի համար են նրանք պատասխանատու:







































