Ռուսաստանի վերադարձը Խորհրդային միության արտաքին քաղաքական հռետորություն և նոր սառը պատերազմի մեկնարկը կանխատեսվել էր «Սիմփսոնները» սերիալում դեռևս 1998 թվականին, երբ Մոսկվայում իշխանության ղեկին էր Բորիս Ելցինը, իսկ Արևմուտքի ու Ռուսաստանի հարաբերությունները ջերմ էին: Այս մասին հայտնում է Vox-ը՝ ներկայացնելով հատված այդ սերիայից:
Այն սկսվում է նրանից, որ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը հայտարարում է, որ ԽՍՀՄ փլուզումը եղել է պարզապես խորամանկ հնարք, հաջորդող իրադարձությունների զարգացումը ներառում է Բեռլինյան պատի վերականգնումը և նույնիսկ Լենինի վերածնունդ:
Vox-ը նշում է ևս մեկ «մարգարեություն». 1999 թվականի դրվագներից մեկում կա մի պահ, որում խոսվում է նավթի գնի անկման պատճառով դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկման մասին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Սիմփսոնների» 1997 թվականի սերիայում վկայություն էր գտնվել Էբոլա համաճարակի տարածման մասին:










































