Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգում բռնկված հրդեհը կարող է ոչնչացնել երկրի խոշոր աստղադիտարանը: Հրշեջները պայքարում են, որպեսզի մարեն կրակը: Աստղադիտարանում տեղադրված է ամենահզոր մանրադիտակը, որը կառավարում են բրիտանացի և ավստրալացի մասնագետները:
Հունվարի սկզբից Նոր Հարավային Ուելսում չոր և շոգ եղանակի պատճառով հրդեհներ են սկսվել: Վերջին օրերին հրշեջներին հաջողվել է կրակի օջախների մեծ մասը մարել:








































