Wednesday, 01 07 2026
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
23:15
Հրվ․ Կորեայի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո
Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները

Արթուր Ալեքսանյանը շարունակում է հաղթարշավը Բունդեսլիգայում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նոյեմբերի 6-ին մեկնել էր Գերմանիա՝ ուժերը փորձելու բունդեսլիգայի ըմբշամարտի ակումբային առաջնությունում։

Համաձայն կնքած պայմանագրի՝ Արթուրը «Մայնց-88» ակումբի կազմում մինչև այս տարվա վերջ պարտավորվել է 4-5 գոտեմարտ անցկացրել:

Արդեն հայտնել ենք, որ Արթուրի նորամուտը բունդեսլիագայում փայլուն է ստացվել: 23-ամյա աշխարհի չեմպիոնը «Մայնց-88»-ի կազմում անցկացրած երկու գոտեմարտերում էլ վստահ հաղթանակներ է տոնել:

Դրանցից առաջինում՝ առաջնության 8-րդ մրցափուլի հանդիպումում «Մայնց-88»-ը 17:7 հաշվով առվելության հասավ «Մանսֆելդեր Լանդ»-ի նկատմամբ: 98 կգ քաշային կարգում Ալեքսանյանը 16:0 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ մրցակցի թիմում հանդես եկած 41-ամյա գերմանացի ըմբիշ Օրլին Մեյբների նկատմամբ: Այս մրցամարտից 1 օր անց՝ 9-րդ մրցափուլում «Մայնց-88»-ն 9: 11 հաշվով զիջեց «Կյոլերբախ»-ին, որին 1-ին շրջանի մրցամարտում պարտության էր մատնել 16:10 հաշվով:

Չնայած «Մայնց-88»-ը զիջեց իր մրցակցին թիմային պայքարում, սակայն 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը իր թիմին հաղթական կարևոր միավորներ պարգևեց: Նա այս անգամ էլ ծանրակշիռ ու տպավորիչ հաղթանակ տարավ բավական բարդ ու լուրջ մրցակցի նկատմամբ: Արթուրը 4:1 հաշվով առավելության հասավ 2014 թ հունահռոմեական ոճի ըմբշամարտի 85 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն, 32-ամյա ֆրանսիացի Մելոնին Նումոնվիի նկատմամբ:

Նոյեմբերի վերջին տասնօրյակում «Մայնց-88»-ը անցկացրեեց 10-12-րդ մրցրափուլերի հանդիպումներն, ու նախ 27:2 հաշվով հաղթեց «Աախեն-Վալհեյմին»-ին, ապա 13:14 հաշվով զիջեց «Մյոմբրիս –Քյոնիգշոֆ»-ին, իսկ 2օր առաջ էլ 17:7 հաշվով պարտության մատնեց ստուգատեսում 3-րդ տեղում ընթացող «Լյուկենվալդեր»-ին:

Հիշեցնենք, որ <Մայնց-88>-ը հանդես է գալիս Բունդեսլիգայի հյուսիսային գոտու մրցաշարում, ուր ելույթ են ունենում 7 թիմեր: Առայժմ այս գոտու հաղթողի կոչումը նվաճելու համար հիմնական պայքարն ընթանում է 2-րդ տեղը զբաղեցնող «Մայնց-88»-ի (թիմային 9 հաղթանակ է տարել ու 3 պարտություն կրել) և «Կյոլերբախ»-ի միջև:

Արթուր Ալեքսանյանը շարունակելով իր հաղթարշավը բունդեսլիգայում «Աախեն-Վալհեյմ»-ի հանդիպման ժամանակ ընդամենը 3.32 րոպեում բացահայտ առավելությամբ՝ 19:4 հաշվով պարտության մտեց Մարտին Օտտին, իսկ «Մյոմբրիս –Քյոնիգշոֆ»-ի հետ մրցամարտում էլ՝ 6:0 հաշվով Ռոբին Ֆերդինանդի ն կատամաբ: Իսկ ահա «Լյուկենվալդեր»-ի հետ հանդիպմանը Ալեքսանյանը չմասնակցեց :
Հավելենք, որ «Մայնց-88»-ի կազմում ընթացիկ առաջնության առաջին 3 մրցափուլերի հանդիպումներին մասնակցել է նաև ազատ ոճի մեր ուժեղագույն ըմբիշներից մեկը՝ 30-ամյա Միհրան Ջաբուրյանը,ով հայտավորված է այս ակումբում և 57 կգ քաշային կարգում այդ մրցափուլերում 3 անընդմեջ հաղթանակ է տոնել:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում