Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Կահիրեում սկսվել է Սիրիայի փախստականների հարցերով Արաբական երկրների լիգայի խորհրդի նիստը

Եգիպտոսի մայրաքաղաքում արտաքին գործերի նախարարների մակարդակով սկսվել է Սիրիայի փախստականների հարցերով Արաբական երկրների լիգայի խորհրդի արտակարգ նիստը: Այն հրավիրվել է Լիբանանի պահանջով, որը սահմանակից է Սիրիային, որտեղ ամեն օր հարյուրավոր սիրիացի փախստականներ են գնում:

Նիստը բացել է Լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Ալ-Արաբին, որն ասել է. «Առաջիկայում պետք է սպասել Սիրիայից ավելի մեծ թվով փախստականների մուտք հարևան երկրներ, և Լիգան պետք է արտակարգ միջոցներ ձեռնարկի՝ կանխելու հնարավոր մարդասիրական օգնության հետ կապված խնդիրները»:

Լիգայի շտաբ կայանի հաղորդագրության համաձայն՝ բացի փախստականներին Սիրիայում և հարևան երկրներում` Լիբանանում, Հորդանանում և Իրաքում տեղավորելու խնդրից, Արաբական երկրների լիգան նիստում կքննարկի նաև սիրիական խնդրի քաղաքական կողմերը: Փակ նիստի ժամանակ արաբական երկրների ԱԳ ղեկավարները կվերանայեն ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ում ու Արաբական երկրների լիգայում Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի կողմից վերջերս ներկայացված ժնևյան բանակցությունների արդյունքները:

Լիգայի անդամները քննարկելու են նաև երկրում խնդիրը լուծելու՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ներկայացրած վերջին առաջարկը: Տեղեկատվության համաձայն՝ արաբական երկրների նախարարները պատրաստ են հաստատելու Արաբական երկրների լիգայի այն դիրքորոշումը, ըստ որի՝ սիրական հակամարտության լուծման միակ հնարավոր տարբերակը Ասադի` նախագահի պաշտոնից հեռանալն է, որն էլ թույլ կտա խաղաղ ճանապարհով հասնել հարցի լուծմանը:

Շտաբ կայանի հաղորդագրության համաձայն՝ դռնփակ նիստի ժամանակ քննարկվելու է նաև Մերձավոր Արևելքը միջուկային զենքից ազատ գոտու վերածելու՝ ՄԱԿ-ի համաժողովի վերաբերյալ ընդհանուր մոտեցումները, որ նախատեսված էին 2012-ի վերջերին: Նախարարների կարծիքով՝ Համաժողովի հետաձգումը Իսրայելի խնդրանքով է եղել և չի համաձայնեցվել տարածաշրջանի այլ երկրների հետ, և դա պահանջում է արաբական երկրների կողմից համապատասխան արձագանք անհիմն որոշման նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում