Apple ամերիկյան կորպորացիայի բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկումը հանգեցրել է նրան, որ ընկերության կապիտալիզացիան մեկ օրում նվազել է 22.65 մլրդ դոլարով: Նվազումը տեղի է ունեցել երկուշաբթի: Այս մասին են վկայում Nasdaq բորսայի տվյալները:
Երեկ առևտրային օրվա ավարտին Apple-ի մեկ բաժնետոմսի արժեքը եղել է 115.07 դոլար՝ 3.3 տոկոսով պակաս նախորդ օրվա արժեքից: Այդպիսով՝ յուրաքանչյուր բաժնետոմսի դիմաց ընկերության կորուստը կազմել է 3.86 դոլար:
Փորձագետներն նվազումը բացատրում են տևական աճից հետո բնական անկման երևույթով: Միայն այս տարի բաժնետոմսերի արժեքն ավելացել է ավելի քան 40 տոկոսով:








































