Հելսինկիում գործող ավտոբուսների ուղևորները կարող են «լայքել» ուղեփոխադրողին, եթե գոհ են ուղևորությունից: Հասարակական տրանսպորտում տեղադրել են հատուկ կոճակ, որին պակտկերված է վեր բարձրացված բութը՝ սոցցանցերում հայտնի նշան:
Կոճակը տեղադրել են քաղաքի 200 ավտոբուսում:
Ծրագիրը սկսվել է աշնանը, հաղորդում է Rosbalt-ը՝ վկայակոչելով համացանցային մամուլը:











































