ԱՄԷ-ում նշում են Ազգային օրը՝ մեկ պետության մեջ էմիրությունների միավորման 43-րդ տարեդարձը: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Այսօր բոլոր էմիրություններում կանցկացվեն տոնական միջոցառումներ, շքերթներ, մշակութային իրադարձություններ, գեղարվեստական ցուցահանդեսներ, համերգներ և հրավառություն:
Դեռևս նախօրեին Դուբայում սահմանվել է համաշխարհային ռեկորդ՝ միաժամանակ երգող ազգությունների ամենամեծ թվաքանակի համար: Ռեկորդը սահմանել է դպրոցներից մեկը, միջոցառմանը մասնակցել են աշակերտները, նրանց ծնողներն ու ուսուցիչները՝ 199 ազգություն: Նրանք բոլորը միաժամանակ երգել են ԱՄԷ-ի հիմնը:
Իսկ ահա Աբու-Դաբիում սահմանվել է ազգային դրոշը տանող մարդկանց թվաքանակի մեծության ռեկորդ: 2 կմ երկարությամբ դրոշը տանում էին 2139 աշակերտներ:
Բացի այդ, երեքշաբթի օրը կավարտվեն աշխարհում ամենամեծ գրաֆիտիի աշխատանքները: Նկարն ունի 2.180 մետր երկարություն, որն իրենից ներկայացնում է ԱՄԷ-ի քարտեզը, պատմական տեսարաններ: Այն կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում:
Ազգային օրը կնշվի նաև երկրի խոհարարների միջավայրում:









































