Լեգենդար Օլիմպիային, որը գտնվում է Հունաստանի հարավում գտնվող Պելոպոնես թերակղզու արևմտյան հատվածում, վերակառուցում է սպասվում: Ծրագրվում է ճանապարհներ կառուցել հետիոտների և հեծանվորդների համար: Մուտքը կտեղափոխվի համալիրի այլ հատված՝ գիմնազիա: Շենքում, որտեղ այժմ խանութներ են տեղակայված, սրճարան կբացվի:
Օլիմպիական գիմնազիան գտնվում է սրբավայրի հյուսիսարևմտյան մասում՝ Կլադեոն գետի մոտ: Այժմ զբոսաշրջիկներն այն չեն տեսնում, քանի որ գիմնազիայի մի մասը ծածկված է ջրով: Հնագետները ծրագրում են պեղումներ անցկացնել գետի երկայնքի 70 մետրանոց հատվածում՝ այն վերականգնելու համար: Օլիմպիայի վերակառուցման նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 2 մլն եվրո է: Այս մասին հայտնում է Rosbalt-ը:
Նշենք, որ վերականգնման աշխատանքների ցանկը հաստատել է Հնագիտական կենտրոնական խորհուրդը:







































