Ամերիկյան ընկերություններին նախազգուշացրել են վնասակար ծրագրի կիրառմամբ անհայտ ցանցահենների կողմից կործանարար կիբերհարձակումների սպառնալիքի մասին: Այս մասին փոխանցում է BBC-ն:
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից պատրաստված 5 էջանոց փաստաթուղթը պարունակում է մանրամասն տեղեկություններ վտանգավոր ծրագրի և դրա դեմ պայքարի հրահանգների մասին:
Նախազգուշացվում է, որ ընկերությունների տեղեկատվական համակարգերից կարող է անհետանալ ողջ տեղեկատվությունը, որը պահվում է համակարգիչների կոշտ սկավառակների վրա: Կոչ է արվում դրսևորել առավելագույն զգուշություն:
FBI-ն նման նախազգուշացմամբ է հանդես եկել Sony Pictures Entertainment կինոընկերության վրա կատարված կիբերհարձակումից հետո: Անցած շաբաթ անհայտ ցանցահենները ներխուժել էին ընկերության տեղեկատվական համակարգ և գողացել մի քանի նոր ֆիլմեր, որոնք հայտնվել են ծովահենային կայքերում՝ ազատ հասանելիությամբ:








































