Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի եզրային հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է «Ոսկե Գնդակ»-ի հավակնորդ ֆուտբոլիստների մասին, հաղորդում է L’ Equipe-ը:
Հիշեցնենք, որ «Ոսկե Գնդակ»-ին հավակնում են Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ Մադրիդ»), Մանուել Նոյերը («Բավարիա») և Լիոնել Մեսսին («Բարսելոնա»):
«Ես ցանկանում եմ, որ «Ոսկե Գնդակ»-ը բաժին հասնի Նոյերին: Նոյերը հիանալի դարպասապահ է, և դարձել է Աշխարհի չեմպիոն:
Ոչինչ չունեմ Մեսսիի և Ռոնալդուի դեմ, սակայն թող հաղթի նա, ով իրոք արժանի է»,- հայտարարել է Գրիզմանը:








































