Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

2008-ի Ազատության հրապարակն ընդդեմ 2014-ի հրապարակի. «տականքներն» ընդդեմ «տականքների՞»

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը:

 –Ես գիտեմ, որ Դուք հետևել եք վերջին շրջանի՝ առավելապես 2008 թվականից սկսած քաղաքական, հասարակական տրամադրությունների տրանսֆորմացիային, զարգացումներին, դինամիկային: Ես կուզեմ, որ գնահատեք և համեմատեք 2008-ի Ազատության հրապարակի բովանդակությունը, ձգտումները, և նաև այսօր մենք ունենք ոչ պակաս բազմամարդ հրապարակ և հասկանանք, թե որտեղ ենք մենք հիմա գտնվում:

Ինչ վերաբերում է 2008-ին, ապա դա մի հզոր շարժում էր: Ես աշխատություններ ունեմ և գրել եմ, որ դա երկրորդ արթնություն էր: Մարդիկ իրենց կամքով տարերայնորեն էին հավաքվում: Ի վերջո, դա ստացվեց համաժողովրդական շարժում: Որովհետև մենք պետք է տեսնեինք, թե դրանից առաջ ինչպիսի տարիներ էին, ինչ պոռթկում էր, իսկ 2008-ը ապրած տարիների հետևանքն էր:

Դրանք ի՞նչ տարիներ էին: Որովհետև այդ տարիներն այսօր հրապարակում կանգնած մարդիկ փորձում են այլ դիտանկյունից ներկայացնել, որ դրանք զարգացման տարիներ էին:

Մենք չենք կարող մոռանալ, որ որքան էլ մարդը՝ մեր քաղաքացին, «չմասնակցի», բայց նա կարիք ունեցել է, որ իր ձայնը տեղ հասնի: Մինչև 2008 թվականը մենք պարբերաբար տեսել ենք իշխանությամբ իշխանություն զավթելու փորձը: Մինչև 2008-ի պոռթկումը չենք կարող համեմատել այս տարիների հետ, որովհետև մենք հիմա բավականին ազատ ենք՝ խոսքի ազատություն ունենք, ունենք այլընտրանքային լրատվամիջոցներ: Այսինքն՝ 2008-ը շատ փակված վիճակ էր և պոռթկաց:

Ինչո՞ւ մենք այդ նույն վիճակը չունեցանք, ենթադրենք, 2003 թվին:

2003-ին կառավարությունը գլխատված էր: Մենք արժեքավորենք-չարժեքավորենք այն մարդկանց, ովքեր սպանվեցին հոկտեմբերի 27-ին, բավականին հեղինակավոր իրավիճակ ունեինք՝ համենայնդեպս արտաքին հարաբերություններում: Ներքին հարաբերություններում գուցե կար ավտորիտարիմզը, ինչպես կար և կա, բայց այդ արտաքինի հաշվին մենք ուժեղ էինք: Իսկ այդ ժամանակ՝ 1999 թվին, երբ ունեինք դա, բառիս բուն իմաստով ես դա համարում եմ գլխատում: Իսկ երբ գլխատվեց, ժողովուրդն ավելի թուլացավ, սկսվեցին ճնշումներ՝ խոսքի ազատության հետ կապված, և ի վերջո պետք է գար և հասունանար այդ պահը, որը տեղի ունեցավ 2008-ին:

Նորից վերադառնանք 2008 թվականի հրապարակ: Ավելի շատ մարդի՞կ էին ստեղծում այդ տրամադրությունը, ձգտումները, որոնք առնչվում էին համամարդկային ձգտումների հետ՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն՝ այն, ինչ առաջադիմական է, թե՞ հարթակին կանգնածներն էին նաև այդպիսի ձգտումներ ուղղորդում հանրույթի մեջ:

Այդ հարցը երկու կողմ ունի: Եթե վերցնենք հարթակի մարդկանց խոսքը և համեմատենք թեկուզ 2013-ի հետ, ապա հարթակի մշակույթը տարբեր էր: 2008 թ. մշակույթը բևեռացնող մշակույթ էր, ավելի ագրեսիվ ու մանիպուլյատիվ էր, երբ հարթակից ասում էին՝ «մոնղոլ-թաթարներ», «ավազակապետություն», «ով մեզ հետ չէ, նա տականք է»: Դա ինձ համար այս պատմության մեջ շատ հզոր միտք է, որ ասվել է, և բոլոր ոլորտներում այդ երևույթը մնաց: Այսինքն՝ «ով մեզ հետ չէ, նա տականք է» մանիպուլյացիան գործեց: Այսինքն՝ դու քո սեփական ժողովրդին տարանջատում ես: Այսինքն՝ փոխանակ ձուլելու, դու սահմաններ ես գտնում քայքայելու համար:

Բայց չե՞ք կարծում, որ այդ տրամադրություններն էին նաև նպաստում, որպեսզի հարթակից հնչեին այդ կարգախոսները: Այսինքն՝ հասարակությունը պատրաստ էր ատելություն լսել, ատելության այդ քարոզը մարսել:

 –Հասարակությունը պատրաստ էր, բայց հասարակությունը ինչ-որ տեղ նաև հարթակից էր ղեկավարվում՝ նայած, թե դու ինչ չափաբաժնով տաս: Թե ինչպես ես դու դա տալիս, կարող ես ուղղակի ուրիշ ձևով պահել կուլմինացիան:

Այսինքն՝ պատասխանատվություն պետք է զգաս և թե ինչ խնդիր ես ցանկանում լուծել այդ պահին, ինչ հետևանքների կարող է հանգեցնել քո խոսքը:

Դու ինչի՞ ես պատրաստում զանգվածին: Որովհետև պարտադիր չէ դրանով զանգվածին պահել նման թեժ վիճակում: Ինքնըստինքյան, Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ կառավարող մանիպուլյատոր է, ինքն ուներ այլ միջոցներ, բայց դիմեց ինձ համար այդ անթույլատրելի մանիպուլյացիաներին: Հետագայում թե՛ քաղաքական ակտիվիստների մեջ եմ նկատում, թե՛ բոլոր կուսակցությունների՝ մինչ օրս սկսում են իրար անվանարկել: Դրանք չարախոսությունն ու պիտակավորումն են: Այդ երկուսը սարսափելի են միավորման համար: Մեկ նպատակի շուրջ ես հիմա մեր ընդդիմադիրների մեջ միավորում չեմ տեսնում, որովհետև այդ երկուսն այնքան արմատավորված են նստած:

 

Արմինե Ղազարյանի հետ զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում