Thursday, 06 06 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան
19:10
Եմենի հութիները գործողություն են իրականացրել Հայֆայում իսրայելական նավերի դեմ
19:00
ԱՄՆ-ն շաբաթվա ընթացքում իրականացրել է Minuteman III բալիստիկ հրթիռի երկրորդ փորձնական արձակումը
18:50
Իսպանիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության դատական հայցին
18:40
Նավթի գներն աճել են- 05-06-24
18:30
ԱՄՆ-ն անհանգիստ է Իսրայել-Լիբանան սահմանային լարումից
18:20
Ուկրաինայում մինչև տարեվերջ կզինվորագրեն 120.000 մարդու
18:10
Ֆինլանդիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը զորք չի ուղարկի Ուկրաինա
Վրաստանը բացահայտել է «թիկունքին հարվածի» փո՞րձ՝ Թուրքիայից
17:50
Արգենտինայի կառավարությունը պատրաստվում է կրճատել ևս 50 հազար պետական ​​ծառայողի
Սահակաշվիլին դեմ է վրացի երիտասարդների կուսակցականացմանը
17:35
Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը
17:30
«Ուկրաինայի հռետորաբանությունը կարող է հանգեցնել ատոմային պատերազմի». Թրամփ
Գեղարքունիքում 19-ամյա տղան սպանել է եղբայրներից մեկին, մյուսին մարմնական վնասվածք պատճառել
17:20
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են միմյանց հասցրած հարվածների մասին
Մեհրաբյան Online
17:15
ԱՄՆ-ն չի բացառում Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության վերանայումը
17:14
Ֆրանսիայում համաշխարհային ղեկավարների և վետերանների մասնակցությամբ անցկացվում են Նորմանդիայում դաշնակիցների ափհանման 80-ամյակի միջոցառումները
17:10
Անգլիայի ափերի մոտ 84 անօրինական միգրանտների տեղափոխող նավակ է շրջվել
Եվրամիությունը անում է այն, ինչ Հայաստանն է խնդրում. գնդակը այժմ ձեր դաշտում է
Մենք այստեղ ենք աջակցելու Հայաստանի դիմակայունությանը՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական ոլորտներում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել

Սուտ է. Վանաձորի ոստիկանապետը չի հավատում, որ 24-ամյա կնոջը նվաստացրել են քաղաքի ոստիկանական բաժնում

Օրերս իրավապաշտպաններն ահազանգեցին, որ Վանաձորի ոստիկանությունում 24-ամյա կնոջը հարցաքննելիս ոստիկանները նվաստացրել են նրան, հոգեբանական ճնշումների և բռնության են ենթարկել, որից հետո օրեր անց այդ կինն ինքնասպանության փորձ է կատարել։

Կինը ոստիկանություն է հրավիրվել որպես կիբերհանցագործության կասկածյալ: Ոստիկանները նախ վիրավորել են կնոջ հորն ու սպառնացել, որ աշխատանքը կկորցնի, եթե դուստրը հենց այդ օրը չներկայանա բաժին։ Իրավապաշտպան, Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ ոստիկանության սպառնալիքներից հետո երիտասարդ կինը, Երևանում գործերը կիսատ թողած, վերադարձել է Վանաձոր, ներկայացել բաժին, որտեղ նրան պահել են 10 ժամ՝ 17:30-ից մինչև գիշերվա 03:30-ը, չեն բացատրել իր իրավունքները, չեն տրամադրել փաստաբան, և ինչպես ինքն է պատմել՝ սպառնացել ու նվաստացրել են։ Ստիպել են հանել շորերը իբր պարզելու համար՝ նրա վրա դաջվածքներ կան, թե ոչ: Ապա շարունակել են նվաստացուցիչ վերաբերմունքը, որից հետո, երբ կնոջ վիճակը վատացել է, նրան ինքնախոստովանական ցուցմունք են թելադրել և ուշ գիշերին նոր միայն թողել, որ գնա բաժնից:

Այդ դեպքից մեկ շաբաթ անց երիտասարդ աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել: Հելսինկյան ասամբլեան դեպքի առնչությամբ քրեական գործ հարուցելու դիմում է ուղարկել գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության պետին։

Այսօր տեղեկացանք, որ դեպքի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում արդեն իսկ նյութեր են նախապատրաստվում, և կինը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու:

Բայց որքան էլ զարմանալի է, ոստիկանության Վանաձորի բաժնի պետ Էրիկ Շարմազանովը, որը ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եղբայրն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս դեպքը բանսարկություն որակեց:

– Կարող եմ ասել, որ այդ ամեն ինչը սուտ է, որի համար, բնականաբար, ոչ ոք չի կարող պատժվել: Թեև դրանով համապատասխան մարմինները երևի կզբաղվեն, ու քննություն կկատարվի:

– Դա Ձեր անձնակա՞ն կարծիքն է, որ այդ ամենը սուտ է և հորինված, թե՞ Դուք զրուցել-պարզել եք ձեր ենթականերից, կամ գուցե ծառայողական քննությո՞ւն է նշանակվել:

– Չէ, դա իմ կարծիքն է և իմ անձնական համոզմունքը: Ես միանշանակ կարող եմ պնդել, որ նման բան չի եղել, դա ընդամենը հերյուրանք է և բանսարկություն:

-Իսկ գուցե ծառայողական քննությո՞ւն նշանակեք, որ կասկածները փարատվեն:

– Բնականաբար կնշանակվի: Ես նշեցի, որ համապատասխան մարմինները կզբաղվեն դրանով:

– Պարոն Շարմազանով, այդ կինն ամեն ինչ պատմել է իրավապաշտպաններին: Դուք դրանից հետո շարունակո՞ւմ եք պնդել, որ այդ ամենը բանսարկություն է:

– Այդ աղջիկը շատ բաներ էլ է պատմել, հետո ինչ: Կարող եք դիմել նախաքննական մարմին, և եթե նախաքննական մարմինը դա գաղտնիք չի համար, այդ մանրամասներն էլ ձեզ կտրամադրի:

– Աղջկա հայրը ևս մանրամասներ էր պատմել իրավապաշտպան կազմակերպությանը. դա՞ ինչպես կմեկնաբանեք:

– Հայրը չէր կարող իմանալ իր աղջկա հետ կապված որևէ մանրամասն այդ գործի հանգամանքներից: Այլ բան չեմ կարող ասել, նախաքննական մարմինը հարկ համարելու դեպքում մանրամասներ կտրամադրի:

-Պարոն Շարմազանով, իսկ ինչո՞ւ էր այդքան հրատապ անհրաժեշտություն առաջացել կիբերհանցագործության մեջ մեղադրվող այդ կնոջը կեսգիշերին հարցաքննել:

– Հարցաքննությունը երբ որ սկսվում է, այն որորոշակի տևողություն ունի: Եթե նախաքննական մարմնին հարցնեք, նրանք ձեզ կպատասխանեն, թե հարցաքննությունը քանիսին է սկսվել և քանիսին վերջացել: Եվ ես շատ խոր համոզմունք ունեմ, որ այս հարցում ևս դատավարական օրենքի որևէ խախտում տեղի չի ունեցել: Ձեր նշած աղջկա հետ կապված ամեն ինչ կատարվել է միայն օրենքի տառին համապատասխան:

-Այդ թվում՝ ոստիկանության բաժնում նրան մերկացնե՞լն ու նվաստացնե՞լը:

– Ես արդեն ասացի, որ այդ ամբողջ պատմությունը բանսարկություն է:

– Իսկ ինչո՞ւ պետք է աղջիկը նման պատմություն հորիներ և դիմեր ինքնասպանության:

– Գիտեք, մեր բանուգործը հանցագործույթուններ բացահայտել է և ոչ թե «եթե»-ներին պատասխանելը: Եվ հետո, այդ ձեր նշած իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է համապատասխան մարմիններին, նրանք կքննեն կատարվածը, և արդյունքի մասին դուք էլ կտեղեկացվեք:

-Ձեր կարծիքով, իրավապահ մարմինները օբյեկտիվ կլինե՞ն այս հարցում, եթե հաշվի առնենք, որ մյուս կողմում ևս ոստիկաններ են:

-Ոստիկանությունը միշտ է օբյեկտիվ եղել և այս հարցում էլ օբյեկտիվ կլինի: Բացի այդ, իրավապաշտպան կազմակերպությունը դիմել է նաև դատախազություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում