Հնդկաստանի հյուսիսարևմտյան Փենջաբ նահանգում 7 տղամարդ բռնաբարել են մի ամուսնացած կնոջ:
29-ամյա կինը ավտոբուսով վերադառնում էր Գուկլա գյուղ, սակայն վարորդը և ևս մեկ տղամարդ թույլ չեն տվել նրան իջնել և տարել են մեկ այլ տուն, որտեղ իրենց 5 ընկերների հետ բռնաբարել են նրան: Դրանից հետո տուժածին դուրս են շպրտել ավտոբուսից իր գյուղի մերձակայքում: Այս մասին հաղորդում է PTI տեղեկատվական գործակալությունը:
Ոստիկանությունն արդեն ձերբակալել է 7 կասկածյալից 5-ին: Կինն այժմ հիվանդանոցում է, սակայն նրա վիճակի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:










































