Այսօր ռեժիսոր Վուդի Ալենի ծննդյան օրն է: Լեգենդար ռեժիսորը դառնում է 79 տարեկան:
spletnik.ru-ն առաջարկում է դիտել նրա ֆիլմերից մեկը:
Ռեժիսորն ստեղծել է ավելի քան 100 ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության:
Ալենը համարվում է այսպես կոչված՝ «ինտելեկտուալ կատակերգության» հիմնադիրներից: 1972 թ. նա նկարահանեց իր ամենահայտնի աբսուրդ ֆիլմերից մեկը՝ «Ամենը, ինչ մենք կցանկանայինք իմանալ սեքսի մասին, սակայն վախեցել ենք հարցնել»:

1975թ. լույս տեսավ Ալենի ևս մեկ կատակերգություն՝ «Սեր և մահ»: Ֆիլմը մասնակցեց Բեռլինի կինոփառատոնին ու մրցանակ ստացավ:

«Էննի Հոլ» ֆիլմն էկրան բարձրացավ 1977-ին, այն համարվում է ամենակարևորներից մեկը Ալենի կարիերայում: Ֆիլմն արժանացել է «Սեզար» մրցանակի, 2 BAFTA-ի:

1980-ականներին Վուդի Ալենի կյանքում և կինոյում հայտնվեց նոր մուսա՝ Միա Ֆերոուն, որը հանդես եկավ «Զելիգ» ֆիլմում:

Անձամբ Ալենը մեկ անգամ չէ, որ իր սիրելի ֆիլմ է անվանել «Կահիրեի ալ վարդը» ֆիլմը, որը էկրան բարձրացավ 1985-ին: Աշխատանքն արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում՝ Կաննի մրցանակի, «Ոսկե գլոբուսի» ու BAFTA-ի:

1986թ. Ալենը նկարահանեց «Հաննան և նրա քույրը» ֆիլմը, որն ստացավ 3 «Օսկար»:

1990-ականներին Ալենը շարունակում էր ստեղծագործել ինտելեկտուալ (կամ դրամատիկական) կատակերգության ժանրում:

1992 թ. լույս տեսավ նրա հիանալի «Ամուսիններ ու կանայք» ֆիլմը»:

1994 թ. Վուդին շարունակեց էքսպերիմենտները կրիմինալ կատակերգության ժանրում ու նկարահանեց «Փամփուշտներ Բրոդվեյում» ֆիլմը:

2005 թ. Ալենը նկարահանեց «Մատչ Փոինթ» ֆիլմը, որը «Գոյա» մրցանակի արժանացավ որպես եվրոպական լավագույն աշխատանք:

Վուդի Ալենը լավագույնս է հասկանում կնոջ հոգեբանությունը, ինչի ապացույցն է «Ժասմին» Ֆիլմը՝ նրա վերջին աշխատանքներից մեկը:








































