«Արարատ»-ը երկարաձգել է պայմանագրի ժամկետը սերբ հարձակվող Ալեքսանդր Ռակիչի հետ, ով վերջերս ստանձնել է նաև թիմի ավագի պարտականությունները: Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2015թ. դեկտեմբերի 1-ը:
27-ամյա ֆուտբոլիստը համալրեց «Արարատ»-ի կազմը 2013-ի հուլիսին: «Արարատ»-ի կազմում անցկացրած 47 խաղերում Ռակիչը դարձել է 17 գոլի հեղինակ:
Այս մասին տեղեկացնում է «Արարատ»-ի մամլո ծառայությունը:







































