Thursday, 18 06 2026
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով

Փոխարժեքի բարձրացումն ու թանկացումները համարժեք են. Արտակ Շաբոյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ վերջին օրերի իրենց ուսումնասիրությունները պարզել են, որ դոլարի գնի բարձրացմանը զուգահեռ իրականացված թանկացումները հիմնականում համարժեք են: «Մենք պարբերաբար դիտանցումներ ենք իրականացնում այն ապրանքային շուկաներում, որոնցում կան խոշոր տնտեսվարողներ, որպեսզի թույլ չտանք, որ խոշոր ընկերությունները գնային չարաշահումներ իրականացնեն, բայց մեր վերջին դիտանցման ժամանակ պարզվել է, որ ներմուծված որոշ ապրանքների մասով տեղի են ունեցել գնային բարձրացումներ, բայց երբ մենք նայում ենք գնային բարձրացումը և համեմատում ենք փոխարժեքի հետ, տեսնում ենք, որ գնային բարձրացումները հիմնականում համահունչ են»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով, որ, ամեն դեպքում, իրենց մասնագետները շարունակում են ուսումնասիրությունները և գնագոյացման հաշվարկները, որպեսզի պարզեն, թե գնային բարձրացումները որքանով են համապատասխան:

Շաբոյանը հերքեց նաև կաթնամթերքի գնի բարձրացման լուրերը, այն դեպքում, որ կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկն ինքն էր հայտարարել, որ փոխարժեքի բարձրացման պատճառով իրենք գնային վերանայումներ են արել:

«Առաջին լրատվական»-ը Շաբոյանից հետաքրքրվեց նաև, թե ինչու Հայաստանում նավթամթերքի՝ բենզինի գինը չի իջնում, այն դեպքում, երբ միջազգային շուկայում օր օրի նավթի գինը անկում է ապրում: Շաբոյանն այս դեպքում էլ չհամաձայնեց մեզ հետ: «Իհարկե, միջազգային շուկայում, ամռան ամիսներից սկսած, գնային նվազում է նկատվում: Մենք ուսումնասիրել ենք միջազգային շուկայի գները և, միևնույն ժամանակ, խորությամբ ուսումնասիրել ենք նաև ռուսաստանյան գները, քանի որ մեր բենզին ներկրողները այս տարվա փետրվարից սկսած՝ սկսել են բենզին ներկրել Ռուսաստանից, որտեղ նույնպես գների նվազում է նկատվել: Բայց երբ նայում ենք ռուսաստանյան շուկայի գները և համեմատում ենք մեր տեղական շուկայի գների հետ, տեղական շուկայում ևս գների նվազեցում է նկատվում օգոստոս ամսից սկսած»,- ասաց Շաբոյանը՝ նշելով, որ 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինը 470 դրամից նվազել և հասել է 440 դրամի:

ՏՄՊՊՀ նախագահը նշեց նաև, որ չի կարելի գները համեմատել բորսայական գների հետ: «Բորսայական գները չեն կարող միանգամից իրենց ազդեցությունը թողնել պայմանագրերի վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում