Միլանի «Ինտեր»-ի նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերն ընտրության երկու տարբերակ ունի՝ կա´մ կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ», կա´մ կմնա «Ինտեր»-ում:
«Սնեյդե՞ր. նա երկու տարբերակ ունի՝ կա´մ «Ինտեր», կա´մ «Գալաթասարայ»: Անկեղծ ասած՝ հոգնել եմ արդեն, այս հարցի շուրջ կխոսենք, երբ ամենը պարզ լինի»,- ասել է Մորատին:
Նշենք, որ թուրքական ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սնեյդերի տրանսֆերի շուրջ «Գալաթասարայ»-ն ու «Ինտեր»-ը համաձայնության են եկել: Մնում է, որ անձամբ ֆուտբոլիստի հետ համաձայնեցվի պայմանները, ու տրանսֆերը կհամարվի կատարված:








































