Տղամարդը, ով իրեն համարել է Սիրիայի արտաքին հետախուզության բարձրաստիճան աշխատակից, հայտարարել է նախագահ Բաշար Ասադի ռեժիմից հեռանալու մասին: Այս մասին հայտնում է Zman.com-ը:
«Ես` Ջումա Ֆարաջ Ջասեմս, արտաքին հետախուզական ծառայության 30-րդ բաժանմունքի ղեկավարը, հայտարարում եմ հանցավոր ռեժիմից իմ փախուստի և օրհնյալ հեղափոխությանը միանալու մասին»,- ասվում է համացանցում հայտնված տեսաուղերձում:
Նշենք, որ ավելի վաղ ծառայությունից հրաժարվել էր Սիրիայի ռազմական ոստիկանության ղեկավար, գեներալ-մայոր Աբդուլ Ազիզ Ջասեմ Ալ-Շալալը:









































