«Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամմադ Բադին և արմատական եգիպտական շարժման ևս 25 ակտիվիստներ դատապարտվել են 3 տարվա ազատազրկման՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Դատավորը որոշել է առանձին պատժել 2011-ին Հոսնի Մուբարաքի տապալմանը մասնակցած դատապարտյալներին այն բանից հետո, երբ նրանք աղմուկ են բարձրացրել դատարանի դահլիճում և դատավորի հասցեին վիրավորական բառեր հնչեցրել:
«Մուսուլման եղբայրների» անդամներն անցնում են երկրում իրադրության ապակայունացման մասշտաբային գործով: Նախկին նիստերից մեկում դատախազությունը նրանցից շատերի համար մահապատիժ է պահանջել:
Միևնույն ժամանակ նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն արդարացվել է նույն իրադարձություններին առնչվող գործով:











































