Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Ելենա Զերկալը կանխատեսում է, որ կենսաչափական անձնագրեր ունեցող Ուկրաինայի քաղաքացիները կկարողանան առանց այցագիր ստանալու անհրաժեշտության ԵՄ երկրներ մեկնել 2015-ի սեպտեմբեր-հոկտեմբերից: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Այժմ մենք ձգտում ենք, որպեսզի մայիսին ԵՄ-ն որոշում ընդունի՝ Ուկրաինային առանց այցագրի կարգավիճակ տրամադրելու մասին, և որպեսզի սեպտեմբեր-հոկտեմբերին կենսաչափական անձնագրեր ունեցող ուկրաինացիները կարողանան ճամփորդել առանց այցագիր ստանալու անհրաժեշտության»,- ասել է նա:











































